Քաղաքական07:01, 11 Հուլիս 2015
Չավուշօղլուն Ռուսաստանի քայլը հիասթափեցնող է համարել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Խորվաթիա կատարած այցի ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի իրավունք է կիրառել Սրեբրենիցայում մուսուլմանների մասայական սպանությունը ցեղասպանություն որակող բանաձևի նկատմամբ, որը ըստ Էության հակասերբական բնույթ էր կրում: Չավուշօղլուի բնորոշմամբ՝ Ռուսաստանի այդօրինակ վարքագիծը հիասթափեցնող է:
Ըստ «haberrus» լրատվակայքի` Չավուշօղլուն վերոնշյալի մասին խոսել է Խորվաթիայի պետական հեռուստատեսությամբ: Նրա խոսքերով` չնայած արդեն 20 տարի է անցել Սրեբրենիացիայի ողբերգությունից հետո, այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն է, որ դա տեղի է ունեցել երեկ:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան, Խորվաթիան, ինչպես նաև Բոսնիան և Հերցոգովինան մեջ ջանքեր են գործադրում Արևմտյան Բալկաններում խաղաղության հաստատելու համար:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին նշել է, որ սերբերն էլ են այդ կոնֆլիկտի ժամանակ տուժել և գուցե ոչ պակաս, քան բոսնիացի մուսուլմանները: Ըստ նրա` Ռուսաստանը միշտ էլ կողմնակից է եղել, որ Բոսնիայում և Հերցոգովինայում տեղի ունեցած հանցագործությունները հետաքննվեն և մեղավորները պատժվեն:
Նշենք, որ Հարավսլավական պատերազմի (1991-1995թթ.) ժամանակ թե սերբերը, թե բոսնիացիներն ունեցել են մարդկային մեծ կորուստներ:
2010թ. մարտի 31-ին հենց Սերբիայի խորհրդարանը ընդունեց մի օրինագիծ, որով Սերբիան ներողություն էր խնդրում բոսնիացի այն ընտանիքներից, որոնք տուժել են այդ ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |