Տարածաշրջան08:10, 16 Հուլիս 2015
Թուրքիայում ռազմական պատրաստություն անցած խումբը մեկնել է Սիրիա
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև մայիսին ձեռք բերված համաձայնությամբ` Թուրքիայի տարածքում 74 օր ռազմական պատրաստություն անցած սիրիական ընդդիմության զինյալների 54 հոգանոց խումբը մեկնել է Սիրիա: Ըստ թուրքական «Haber.sol» լրատվամիջոցի` խումբը Սիրիա է մուտք գործել Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգի Օնջուփընար սահմանային անցակետից:
54 հոգանոց խմբի հետ Սիրիայի տարածք են մտել 30 ռազմական մեքենա: Սպասվում է, որ խումբը տեղակայվելու է Հալեպ քաղաքի Ազեզ շրջանի արևմուտքում գտնվող Մալիքիյե տարածքում: Նրանք ամեն պահի պետք է պատրաստ լինեն մեկնել Սիրիայի Սավրան ռազմաճակատ, որպեսզի կռվեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք էր բերվել համաձայնություն` սիրիական ըննդիմության զինյալներին Թուրքիայի տարածքում զինվորական պատրաստության բերելու շուրջ: Բացի այդ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, Թուրքիան և ԱՄՆ-ն սիրիական ընդդիմության ջոկատներին կօժանդակեն օդից:
Հավելենք, որ Թուրքիայում սիրիական ընդդիմության ռազմական պատրաստությունը անցկացվում էր ամերիկացի, թուրք և հորդանանցի սպաների ղեկավարությամբ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |