Քաղաքական12:40, 27 Հուլիս 2015
Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույց

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին:
Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական զորքերի` Սիրիայում և Իրաքում իրականացրած գործողությունների մասին:
Մերկելը աջակցություն է հայտնել Դավութօղլուին ահաբեկչության դեմ մղվող պայքարում և հիշեցրել, որ համապատասխան միջոցներ ձերնարկելիս պետք է հետևել դրանց համաչափ լինելուն:
Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին թուրքական իշխանությունները և ՔԲԿ-ն չեն հրաժարվի սկսված խաղաղության գործընթացից:
Հիշեցնենք, որ ԻՊ–ի ահաբեկիչների կողմից թուրք ենթասպայի սպանվելուց հետո, Թուրքիան ներխուժելով Սիրիայի տարածք, օդային հարվածներ էր հասցրել ԻՊ-ի դիրքերին, որի արդյունքում ըստ թուրքական մի շարք աղբյուրների` սպանվել էր առնվազն 35 ԻՊ-ական:
Թուրքական կործանիչները բացի Սիրիայից ներխուժել էին նաև Իրաք և ռմբակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-աառաջնորդը զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու մասին կոչով միջնորդավորված կերպով հանդես էր եկել փետրվարի 27-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |