Տարածաշրջան08:21, 28 Հուլիս 2015
Դավութօղլու. «Պատերազմը ոչ թե մեր քրդերի դեմ է, այլ՝ ՔԲԿ-ի»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հարցազրույց է թվել ամերիկյան « CNN International» հեռուստաալիքին: Ըստ թուրքական «Hürriyet» թերթի՝ վարչապետը խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) և «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությանների մասին:
ՔԲԿ-ի դեմ իրականացվող գործողությունների մասին խոսելիս Դավութօղլուն ընդգծել է, որ պատերազմը ոչ թե «մեր քրդերի դեմ է, այլ` ՔԲԿ-ի»:
Բացի այդ Դավութօղլուն խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP) մեղադրել է ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեջ:
«Բոլոր քաղաքական դերակատարները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում: Այդ պատճառով ԻՊ-ի հարձակումներից հետո բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ արեցինք համատեղ հռչակագիր ստորագրել: Միայն ԺԴԿ-ն չընդունեց, քանի որ ՔԲԿ-ի հետ որոշակի կապեր ունի»,- նշել է Դավութօղլուն:
Ըստ Դավութօղլուի՝ նա բազմից նրանց հրավիրել է համատեղ պայքարել ահաբեկչության դեմ, սակայն ԺԴԿ-ն երկընտրանքի առաջ է՝ ՔԲԿ-ի ահաբեկչական գործողությունները չի դատապարտում:
«Երբ ՔԲԿ-ն սպանում էր քաղաքացիական անձանց և ոստիկանների, կոչ արեցինք դատապարտող հայտարարություններ անել: Անգամ դա չարեցին»,- շեշտել է վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |