Հասարակական07:34, 29 Հուլիս 2015
«ASİMDER»-ը կոչ է անում ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններին խոչընդոտել Աղթամարի պատարագը
Թուրքական «ASİMDER» հակահայկական կազմակերպությունը շարունակում է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված իր ջանքերը: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հանդես գալով հայտարարությամբ, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:
Թուրքական «Samsunhaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը:
«Արտերկրում գտնվող մեր բոլոր կազմակերպություններին սեպտեմբեր ամսին հրավիրում ենք Աղթամար կղզի: Այլևս հանդուրժողականություն չկա: Թուրքիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին էլ ենք կոչով դիմում: Այս պատարագները քաղաքական նպատակ են հետապնդում, անհրաժեշտ քայլերը ձեռնարկեք»,-ասել է ազգայնական գործիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են խոչընդոտել հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացումը:
Էրմիշը նշել է, որ հայկական պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |