Տարածաշրջան11:18, 29 Հուլիս 2015
Քուրդ գրոհայինները Թուրքիայում նավթամուղ են պայթեցրել

Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները Շըրնաք նահանգում պայթեցրել են Քերքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը:
Նախարարի տեղեկացմամբ՝ հարձակումը կատարվել է գիշերը 01:30-ին Շըրնաքի Ջիզրե շրջանում: Նախարարի հայտարարության մասին հայտնում է թուրքական «haberkita» լրատվական կայքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ պայթյունից անմիջապես հետո խողովակաշարի փականները փակվել են՝ կանխելով վառելիքի արտահոսքը: Իրականացված միջոցառումների արդյունքում հարձակումը չի ազդել երկրի նավթի մատակարարման և սպառման վրա:
«Նախ էլեկտրականության հաղորդալարերի, ապա գազատարի, իսկ հիմա էլ նավթատամուղի վրա կատարվող հարձակումները ցույց են տալիս, որ անջատողական ահաբեկչական կազմակերպությունը թիրախավորել է էներգահաղորդման գծերից սնվող մեր երկրի ռազմավարական դիրքը, ասել է թե՝ կայունությունն ու զարգացումը»,-նշված է Յըլդըզի հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |