Իրավական08:24, 30 Հուլիս 2015
Հաագայի միջազգային քրեական դատարանն Էրդողանի նկատմամբ հետաքննություն է սկսել
Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին պետ Հաքան Ֆիդանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ միջազգային ռազմական հանցագործությունների մեղադրանքով:
«Գործընթացը կարող է վերածվել դատավարության, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ Թուրքիայի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ հանկարծակի ռազմական գործողություններ սկսելու դրդապատճառները», - գրում է թուրքական «Odatv.com» լրատվակայքը:
Աղբյուրն ընդգծում է, որ որքան էլ անհնարին թվա, այնուամենայնիվ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների՝ Միջազգային քրեական դատարանի առաջ որպես մեղադրյալ կանգնելը իրականում հնարավոր է:
Թուրքական լրատվամիջոցի ենթադրությամբ՝ եթե Միջազգային քրեական դատարանում սկսված գործընթացը դատավարության վերածվի, ապա Թուրքիան կարող է մեղադրվել Սիրիայում պատերազմող կողմերին գումար և զենք ուղարկելու, անուղղակիորեն Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու, նավթի արտահանման գործում ԻՊ-ին աջակցելու, ահաբեկչական ուժերին իր տարածքով անցնելու հնարավորություն տալու և մի շարք այլ նմանատիպ գործողությունների համար: Դատավարության մեկնարկի դեպքում կարող են մեղադրյալի աթոռին հայտնվել բազմաթիվ թուրք պաշտոնյաներ՝ դատավորներ, ոստիկաններ, նախարարներ, նահանգապետներ և այլք՝ վերոնշյալ հանցանքներում մասնակցության մեղադրանքով:
Թեև Թուրքիան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում այս կառույցին ճանաչում է արդեն 123 երկիր: Եվրամիության (ԵՄ) անդամ և թեկնածու երկրների շարքում Թուրքիան միակն է, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները:
Թուրքկան կայքը առաջ է քաշում այն վարկածը, որ նախօրեին Թուրքիայի կողմից Ինջիրլիք ռազմաօդային բազայի օգտագործման համար ԱՄՆ-ին տրված թույլտվությունը կարող է դիտարկվել որպես ԵՄ Անվտանգություն խորհրդի որոշումների նկատմամաբ վետոյի իրավունք ունեցող երկրներին սիրաշահելու փորձ:
«Առաջիկայում պարզ կդառնա նաև, թե ինչ զիջումներ են արվել վետոյի իրավունք ունեցող մյուս չորս երկրների՝ Անգլիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Չինաստանի համար»,- գրում է աղբյուրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |