Տարածաշրջան08:16, 03 Օգոստոս 2015
Թուրքիայի արևելքում 16 շրջան ռազմական գոտի է հայտարարվել
Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի 14 շրջան ռազմական գոտի է հայտարարվել: Արարատ ու Թոնդրակ սարերը ևս իրենց շրջակայքով հանդերձ նույնպես ռազմական գոտի են հայտարարվել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվակայքի` այս մասին հայտարարություններ են տարածել Թունջելիի և Աղրըի (Արարատ) նահանգապետարանները:
Թունջելիի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ նահանգի տարբեր շրջաններում օգոտստոսի 4-19-ը հատուկ անվտանգության գոտի հայտարարելը կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գործողությունների հետ, որոնք սկսել են բացասական անդրադարձ ունենալ նաև Թունջելիի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Նշվում է, որ ժամանակավոր հայտարարված հատուկ դրությունը նպատակ ունի ապահովել քաղաքացիների կյանքի ու գույքի անվտանգությունը:
Աղրի նահանգապետարանի հայտարարության մեջ էլ ասվում է. «Աղրը (Արարատ) և Թոնդրակ սարերի վրա անցկացվող գործողությունների ժամանակ քաղաքացիների անվտանգության համար նահանգապետարանն այդ շրջաններում 15 օրով ռազմական գոտի է հայտարարում»:
Աղրը նահանգում ռազմական գոտի հայտարարելու համար պատճառ է դարձել նախօրեին ՔԲԿ-ի զինյալների կողմից նահանգի Բայազետի գավառի ժանդարմերիայի շենքի պայթեցումը: Մոտ 2 տոննա պայթուցիկ նյութով բեռնված տրակտորը պայթեցվել է շենքի դիմաց, ինչի հետևանքով զոհվել է 2 ժանդարմ զինվոր, վիրավորվել 31-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |