Տարածաշրջան10:27, 07 Օգոստոս 2015
Սիլոփում քուրդ գրոհայինները կրակ են բացել թուրք ժանդարմների վրա. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանի Բաշաք և Բարբարոս թաղամասերում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը (ՔԲԿ-PKK) երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) զինյալների ու տեղի թուրքական ոստիկանական ուժերի միջև տեղի է ունեցել զինված բախում, որի հետևանքով ոչ պաշտոնական տվյալներով կան զոհեր և վիրավորներ:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` բախման հետևանքով 2 հոգի զոհվել է, 10 հոգի՝ վիրավորվել: Նշվում է, որ զոհերից մեկը եղել է ոստիկան:
Քուրդ գրոհայինները զինված են եղել երկարափող զենքերով և ականանետերով: Նրանք կրակ են բացել թուրքական ժանդարմերիայի ջոկատների ուղղությամբ՝ փորձելով խոչընդոտել զինմեքենաների մուտքը թաղամաս: Բախումների ընթացքում հրկիզվել են թաղամասի մի շարք տներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |