Միջազգային07:19, 11 Օգոստոս 2015
Times. «Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից»
Անգլիական «Times» թերթը հոդված է հրապարակել երեկ Թուրքիայում տեղի ունեցած հարձակումների ու պայթյունների վերաբերյալ, որոնց հետևանքով 5 ոստիկան և 1 զինվորական էր մահացել:
Հեղինակավոր պարբերականը, վկայակոչելով մասնագետներին, նշում է, որ Թուրքիան ամեն պահի կարող է կանգնել լայնամասշտաբ պատերազմին դեմ հանդիման:
BBC թուրքական ծառայության հոդվածի համառոտ թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Լոնդոնի թագավորական ինստիտուտից Մայքլ Ստեֆնսը նշում է. «Չեմ ցանկանում բնութագրել որպես ներքին պատերազմ, սակայն Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Թուրքիայի համար շատ մտահոգիչ ժամանակաշրջան է, թե և ինչպես պետք է հաջողությամբ դուրս գալ դրանից, դժվար է ասել:
Սահմանների ներսում ստեղծված իրավիճակը կարծես հակակշիռ է դառնում Թուրքիայի` ԱՄՆ-ի հետ միասին «Իսլամական պետության» դեմ գործողությունների պատրաստությանը: Վերջին 3 շաբաթվա հարձակումները երկրում բևեռացում են ստեղծում: Հունիսի ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն) ձայն տված շատ քրդեր կորցրել են իրենց հավատը կուսակցության նկատմամբ: Այդ ամենով հանդերձ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանդեպ Էրդողանի ունեցած կոշտ դիրքորոշումը նրան կբերի ազգայնական հատվածի աջակցությունը»:
Անվտանգության և զարգացման ինստիտուտի Թուրքիայի հարցերով մասնագետ Գարեթ Ջենքինսն էլ նշում է հետևյալը. «Երկու նպատակ կա: Առաջինը` ԺԴԿ-ին (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») կապել բռնության կողմնակից կազմակերպությունների հետ ու հեղինակազրկել: 2-րդը` նոր ընտրություններում վերադարձնել ազգայնականների քվեները: Դա ռիսկային ռազմավարություն է: Հնարավոր է` ԱԶԿ-ն կարճ ժամանակում կարողանա կրկին վերականգնել մեծամասնությունը, սակայն սա վնասում է թուրքական հասարակության հյուսվածքները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |