Գիտակրթական13:53, 14 Օգոստոս 2015
Թուրքիայի կրթական գործընթացում վերադարձ է կատրավում «ազգային կոդի» սկզբունքին
Թուրքիայում կրկին վերադարձ է կատրավում «ազգային կոդի» սկզբունքին: Այս մասին գրում է թուրքական «Demokrat Haber» լրատվակայքը՝ նշելով, որ Թուրքիայի հայկական դպրոցներ ընդունվել ցանկացող սիրիացի ընտանիքների և բողոքական եկեղեցու հետևորդ հայ ընտանիքների զավակների համար նոր սահմանափակումներ են սահմանվել:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի հայկական կրթօջախների տնօրենների և հիմնադրամների նախագահների՝ փոխպատրիարք Արամ Աթեշյանի գլխավորությամբ գումարված ընդհանուր ժողովի ժամանակ սահմանվել են այն չափանիշները, որոնց բավարարելու դեպքում միայն երեխաները կարող են ընդունվել հայկական դպրոցներ: Մասնավորապես, դպրոց ընդունվել ցանկացող երեխաների ծնողները պետք է փաստացի ապացուցեն, որ պատկանում են հայկական համայնքին:
Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Պայլանը, որը որպես հայկական դպրոցների կրթական հանձնաժողովի անդամ ևս մասնակցել է դպրոցների տնօրենների նիստին, «Demokrat Haberi» թղթակցի հետ զրույցում նշել է. «Հայ աշակերտները դպրոցներից դուրս չեն թողնվի, և առաքելական , և բողոքական եկեղեցիների հետևորդ հայ ընտանիքների երեխաները հնարավորություն կունենան ընդունվելու հայկական դպրոցներ: Ներկայումս առկա խնդիրները պայմանավորված են անցումային շրջանով: Առաջիկա նիստին կքննարկվեն և լուծումներ կգտնվեն նաև առանձին դեպքերի համար»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի հայկական դպրոցներում հայ երեխաների ընդունելության ընթացքում առաջացած խնդիրների շնորհիվ բացահայտվել էր, որ Թուրքիայում գործում է այսպես ասված «ազգային կոդի» սկզբունքը: Այդ կոդն իրենից ներկայացնում է Թուրքիայի քաղաքացիների նույնականացման քարտում առկա գաղտնի թվանշան, որի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ պարզել յուրաքանչյուր քաղաքացու ազգությունը: Մասնավորապես, պարզ էր դարձել, որ հայերի «ազգային կոդը» 2-ն է: Մի քանի ազգությամբ հայ, սակայն փաստաթղթերում որպես հայ չգրանցված քաղաքացիներ ցանկացել էին իրենց երեխաներին հայկական դպրոցներում գրանցել, սակայն բախվել էին «ազգային կոդի» սահմանափակմանը: Մեծ աղմուկ հանած այդ դեպքերից որոշ ժամանակ անց «ազգային կոդի» սկզբունքը հանվեց ազգային փոքրամասնությունների դպրոցների ընդունելության գործընթացից և իրավունք տրվեց դպրոցներին՝ ինքնուրույն հաստատելու դիմորդների թեկնածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |