Հասարակական09:30, 14 Օգոստոս 2015
Նոր մանրամասներ «Քամփ Արմենի» վրա իրականացված հարձակումից. սա առաջին դեպքը չէ
(Լուսանկարում Արև Միրաքյանն է` «Քամփ Արմենում»)
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» հայկական որբանոց-ճամբարը վերադարձնելու համար պայքարող մի խումբ երիտասարդներ արդեն 100 օր է կիսաքանդ ճամբարում «Քամփ Արմենի համար դիմադրություն»» կարգախոսով շուրջօրյա հերթապահություն են իրականացնում որպես բողոքի-ակցիա:
Նախօրեին գիշերը ժամը 23:30–ի սահմաններում անհայտ անձինք մահակներով հարձակվել են ճամբարի տարածքում հերթապահող երիտասարդների վրա և ծեծի ենթարկել նրանց:
Ermenihaber.am-ը դեպքի մանրամասները ճշտելու համար փորձեց կապ հաստատել ճամբարում գտնվող երիտասարդների հետ:
«Քամփ Արմենի համար դիմադրության» մասնակիցներից Արև Միրքայանը, Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մեքենայով 8 անհայտ անձինք, նախօրեին մտնելով Թուզլա, անցորդներից հարցրել են, թե որտեղ է գտնվում «Քամփ Արմենը», ապա գալով ճամբարի մոտ, դուրս են եկել մեքենաներից ու մահակներով ծեծի ենթարկել այնտեղ հերթապահություն իրականացնող 2 երիտասարդի:
Միրաքյանը նշում է, որ առաջին անգամ չէ, որ ճամբարի և դիմադրության մասնակիցների վրա հարձակում է տեղի ունենում:
«Նմանատիպ միջադեպեր նախկինում էլ են եղել: Օրինակ սրանից 2-3 օր առաջ 2 հոգի եկան ճամբար, քարեր նետեցին ճամբարի վրա ու փախան: Մի անգամ էլ պատռել էին ճամբարի մուտքին փակցված հայալեզու պաստառը, տեղը Թուրքիայի դրոշը կախել ու հեռացել»,- պատմում է նա:
Ermenihaber.am-ի այն հարցին, թե ճամբարի դիմադրության մասնակիցները գիտեն արդյոք, թե ովքեր են նման ռասիստական հարձակումների հեղինակները, Արևը նշեց, որ իրենք հստակ տեղեկություն չունեն, ամենայն հավանականությանմբ դա ազգայնական խմբերի ձեռքի գործն է:
Միրաքյանը տեղեկացրեց, որ երեկվա միջադեպի առնչությամբ իրենք դիմել են ոստիկանություն: Պատրաստվում են իրավական այլ քայլերի ևս դիմել: Միրաքյանը վստահեցրեց, որ նմանատիպ միջադեպերը չեն կարող կոտրել իրենց դիմադրության ոգին և իրենք շարունակելու են պայքարել ճամբարի վերադարձնելու համար:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահությունն ընթանում է արդեն 100 օր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |