Տարածաշրջան07:49, 22 Օգոստոս 2015
Քուրդ գրոհայինները զինված հարձակում են գործել թուրք ժանդարմների վրա
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները գիշերը զինված հարձակում են գործել Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշշեբափ շրջանի Այվալըք գյուղում գտնվող ժանդարմերիայի պահակակետի վրա:
Ըստ թուրքական «haberturk» լրատվամիջոցի` հարձակման հետևանքով 3 թուրք զինվոր վիրավորվել է, որոնցից մեկը, ով կոչումով կապիտան էր, հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է ստացած ծանր հրազենային վնասվածքներից:
Մյուս երկու վիրավորները սերժանտներ են:
ՔԲԿ-ականները զինված են եղել ականանետերով և երկարափող զենքերով: Պահակակետի մյուս հերթապահ զինվորները, կրակ բացելով զինյալների ուղղությամբ, ստիպել են որպեսզի վերջիններս նահանջեն հովիտներ: Շըրնաքի ժանդարմերիայի սահմանային դիվիզիայի հրամանատարությունը, մարտական ուղղաթիռների օգնությամբ ինտենսիվ կրակի տակ է պահել այն վայրերը, դեպի որտեղ հետ են քաշվել քուրդ գրոհայինները:
Զինյալների հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ օպերացիան դեռևս շարունակվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |