Հասարակական12:30, 27 Օգոստոս 2015
Քոբանիից Թուրքիա փախած հայ ընտանքիները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան
Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով Սիրիայի Քոբանիի քաղաքից Թուրքիա անցած 2 հայ ընտանիքներ կտեղափոխվեն Հայսատան:
Այս ընտանիքները Թուրքիա անցնելուց հետո ապաստանել են սիրիացի փախստականների ճամբարում: Այնտեղ նրանց այցելել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ այս ընտանիքները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան:
Ի դեպ, ընդհանուր առմամբ Քոբանիից 3 հայ ընտանիք են տեղափոխվել Թուրքիա, սակայն նրանցից միայն 2-ն են ցանկություն հայտնել տեղափոխվելու Հայաստան: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս ընտանիքները օգոստոսի 30-ին Արամ Աթեշյանի ուղեկցությամբ կտեղափոխվեն Հայաստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |