Քաղաքական09:39, 28 Օգոստոս 2015
Դավութօղլուն նախարարական պորտֆելներ է առաջարկելու ազգայնական գործիչներին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հանձնարարություն է ստացել՝ ձևավորելու ժամանակավոր ընտրական կառավարություն: Թուրքական «sondakika.com» լրատվական կայքի համաձայն՝ հայտնի է դարձել, որ այդ առաքելության շրջանակներում Դավութօղլուն պատրաստվում է որոշ նախարարություններ առաջարկել իդեալիստական շարժման որոշ նախկին ներկայացուցիչների (ülkücü ocakları` «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թև - խմբ.):
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի վարչապետը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) ներկայացուցիչ Թուղրալ Թուրքեշին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը, իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության ( ԺՀԿ-CHP), «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ - HDP) և ԱՇԿ-ի կողմից թափուր թողնված պաշտոնները պատրաստվում է առաջարկել իդեալիստականներին:
Ըստ թուրքական «Star» պարբերականի լուրի՝ վերջիններիս թվին են պատկանում «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ- BBP) նախկին առաջնորդ Յալչըն Թոփչուն, Գազիի համալսարանի նախկին ռեկտոր Ռըզա Այհանը և նախկինում Դևլեթ Բահչելիի հետ ԱՇԿ-ի առաջնորդի պաշտոնի համար պայքարի մեջ մտած Ռամիզ Օնգունը:
ԱՇԿ-ի փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշի՝ Դավութօղլուի առաջարկն ընդունելու հանգամանքը կուսակցության ներսում մեծ ցնցում էր առաջացրել և հանգեցրել այն բանին, որ Թյուրքեշը հեռացվել էր կուսակցության փոխնախագահի պաշտոնից և բարձրացվել էր նրա՝ կուսակցությունից հեռացվելու հարցը: Իսկ այժմ էլ, ըստ աղբյուրի, մեծ հետաքրքրություն և որոշակի լարվածություն է առաջացրել այն հարցը, թե արդյոք ինչ պատասխան կտան իդեալիստականները Դավութօղլուի առաջարկին և այնուհետև ինչպես կզարգանան կուսակցության և իդեալիստական թևի միջև հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |