Քաղաքական09:02, 29 Օգոստոս 2015
Թուրքիայում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն
Թուրքիայում ձևավորվել է ժամանակավոր կառավարությունը: Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի առաջարկած կազմը: Այսպիսով ժամանակավոր կառավարությունը կունենա 11 ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն –AKP), 11 անկախ, 1 ԱՇԿ-ական (Ազգայնական շարժում կուսակցություն-MHP) և 2 ԺԴԿ-ական (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության-HDP) նախարար:
Ըստ թուրքական «Yenisafak» պարբերականի` կառավարության 15 նախարարներ պահպանել են իրենց տեղերը նոր կառավարության կազմում, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել: Ուշագրավ է, որ նոր կառավարությունում կան 2 քուրդ նախարարներ:
Ի դեպ ժամանակավոր կառավարության կազմում տեղ չի գտել նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել էր ժամանակավոր կառավարություն կազմել, որը կգործի մինչև նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Հավելենք, որ հունիսի 7-ից հետո կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, Թուրքիայում այդպես էլ չկազմվեց կոալիցիոն կառավարություն, ինչն էլ հանգեցրեց նոր ընտրությունների անցկացմանը և ժամանակավոր կառավարության ստեղծմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |