Տարածաշրջան13:10, 31 Օգոստոս 2015
«Իսլամական Պետությունը» սեփական ոսկեդրամն է հատել
«Իսլամական պետություն» (ԻՊ - İŞİD) ահաբեկչական խմբավորումը սեփական ոսկեդրամն է հատել, որն այսուհետ կիրառվելու է ԻՊ-ի տիրապետության տակ եղած բոլոր տարածքներում: Ըստ թուրքական «Canlihaber.com» լրատվակայքի՝ Սիրիայի և Իրաքի մեծ մասին տիրացած և իր վայրագություններով պարբերաբար աշխարհը ցնցող ԻՊ-ը սեփական դինարն է թողարկել, ինչի վերաբերյալ ինտերնետում հատուկ տեսանյութ է տարածվել: Տեսանյութում երևում է, որ ԻՊ-ի նոր ոսկեդրամները իրենց տեսքով նման են Մուհամմեդի ժամանակաշրջանում օգտագործվող դինարներին : Տեսանյութում նաև տեղ են գտել կադրեր 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի երկվորյակ աշտարակների նկատմամբ «Ալ Քաիդայի» իրականացրած ահաբեկչությունից: Շուրջ 55 րոպեանոց տեսագրությունում օգտագործվել են արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն և այլ լեզուներով ենթագրեր:
ԻՊ-ի տարածած տեսագրությունում անդրադարձ է կատարվում ոսկու առանձնահատկություններին, նաև նշվում է, որ Ամերիկան «իր բռի մեջ է հավաքել» Միջին Արևելքի բոլոր նավթարդյունահանող երկրներին և նավթը վաճառում է ԱՄՆ դոլարով, իսկ եթե նավթի դոլարով վաճառքը դադարեցվի, ԱՄՆ–ը կսնանկանա: Տեսանյութում նույնիսկ առաջ է քաշվել այն պնդումը, թե ԱՄՆ-ն արդեն սնանկացած է և միայն այս երկրների շնորհիվ է կարողանում գոյատևել:
ԻՊ-ը նշում է, որ իրական արժեքային չափանիշը ոսկին է և որ արդեն իսկ արգելված է նավթի վաճառքը ամերիկյան դոլարով:
ԻՊ-ի ոսկեդրամի վրա գրված է «Իսլամական պետություն՝ խալիֆայություն մարգարեական ճանապարհի վրա: 5 Դինար»: Մեկ ոսկեդրամը համարժեք է 4.25 գրամ ոսկու: Բացի ոսկյա դինարից ԻՊ-ը թողարկել է նաև արծաթյա «դիրհեմ» և պղնձե «ֆուլյուս»:
Նշենք, որ անցյալ տարի ԻՊ-ը Իրաքի Մուսուլ քաղաքում 430 000 տոննա ոսկի էր յուրացրել: ԻՊ-ը իր տարածքներում արգելել է նոր ոսկեդրամներից բացի մյուս բոլոր դրամական արժեքների օգտագործումը: Ըստ աղբյուրի՝ ԻՊ-ին ամենից շատ «անհանգստացնող» դրամական միավորը ԱՄՆ դոլարն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |