Ցեղասպանություն12:39, 01 Սեպտեմբեր 2015
Թուրք նախարարը պարզաբանում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը
Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան, ով ներկայացրել էր իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասելով, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ, հանդես է եկել նոր հայտարարությամբ:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի`նախարարը, ում հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր քննադատության, իր վերջին հայտարարության մեջ ասել է. «Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողությունների հետ: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել , բայց դա կոտորած է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի», քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Թուրքական «Sabah» պարբերականը, անդրադառնալով նախարարի առաջին հայտարարությանը նշել էր, որ նախարարը Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս «չափերն անցել է»:
Sabah-ը նաև հայտնում էր, որ ԺԴԿ-ական նախարարներ Մուսլում Դողանը (Զարգացման նախարար) և Քոնջան Թուրքիայում ահամբեկչության դեմ պայքարի միջոցառումներին դեմ արտահայտվելու կամ իրենց հայտարարություններով և վարվելակերպով Թուրքիային միջազգային ասպարեզում բարդ իրավիճակի առջև կանգնեցնելու դեպքում` պաշտոնանկ կարվեն՝ ըստ սահմանադրության 109-րդ հոդվածի:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հարցի վերբերյալ ասել է, որ վերոնշյալ նախարարները «չափը պետք է չանցնեն»: Դավութօղլուն նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր, ասել է.
«Այստեղ աշխատելով նրանց պարտականություն է այնպիսի վարք որդեգրել, որը մեզ, որպես Թուրքիայի Հանրապետության և ազգի ներկայացուցիչ ծանր կացության մեջ չի դնի», - ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |