Տարածաշրջան07:44, 03 Սեպտեմբեր 2015
PKK-ն հարձակումներ է իրականացրել Թուրքիայում. կա 4 զոհ

Գիշերը և վաղ առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում զինված հարձակումներ ու պայթյուններ են իրականացրել: Պայթյունների ու հարձակումների հետևանքով կա 4 զոհ և 5 վիրավոր:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր վաղ առավոտյան Մարդինի Դարգեչիթ գավառում ՔԲԿ-ականների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելու ընթացքում պայթեցվել է մի ոստիկանական մեքենա: Պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել:
Ըստ թուրքական «maynet.com» կայքի` ՔԲԿ-ականները գիշերվա ժամերին նռնականետերով հարձակումներ են իրականացրել Հաքքարիի նահանգի Շեմդինլի գավառի Յեշիլովա անցակետի անվտանգության ծառայողների ու Ումուրլուի 34-րդ սահմանային բրիգադի վրա:
Մարդինի նահանգի Դերիքի գավառում էլ քուրդ գրոհայինները պայթեցրել են անվտանգության աշխատակիցներին տեղափոխող մեքենան, ինչի հետևանքով 2 ոստիկան է վիրավորվել:
Էլազըղի (Խարբերդ) Քովանջըլար գավառում ՔԲԿ-ականները հարձակվել են ճանապարհային ոստիկանության անցակետի վրա, ինչի հետևանքով էլ վիրավորվել է 3 ոստիկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |