Գիտակրթական13:14, 05 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում համշենահայերի ձուլման քաղաքականության մասին գիրք է հրատարակվել
Թուրքիայում լույս է տեսել Արդվինում ծնված, ծագումով համշենահայ գրող, գիտաշխատող և ակտիվիստ Հուրիյե Շահինի՝ «Ինչպես է ձուլման քաղաքականությունը ոչնչացնում լեզուները. Հայոց պատմություն և համշենահայեր» աշխատությունը:
Այս գրքով հեղինակը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է ազգերի ձուլման քաղաքականությունն ազդում լեզուների վրա: Շահինը նշել է, որ գրքում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տեղի ունեցող ասիմիլիացիոն գործընթացներին առհասարակ, և Համշենի հայերի ձուլման քաղաքականությանը՝ մասնավորապես: Հայկական արմատներ ունենալով՝ Շահինն օգտվել է նաև հայկական պատմագիտական աղբյուրներից:
Հեղինակի կարծիքով ասիմիլիացիան սկիզբ է առնում մայրենի լեզվի ոչնչացմամբ: Այս երևույթի ուսումնասիրմանը գրքում մեծ տեղ է տրվել:
«Ժողովուրդները գոյություն ունեն իրենց մայրենի լեզվի շնորհիվ: Մայրենին ազգի ձևավորմանը զուգահեռ զարգացող ինքնարտահայտման միջոց է: Եթե մայրենի լեզուն ոչնչացվի, ազգն էլ կոչնչացվի: Եթե դուք լեզու չունեք, ուրեմն արդեն ձուլվել եք, փոխակերպվել: Իսկ պետության նպատակը այս դեպքում հենց փոխակերպելն է», - նկատել է տալիս իր գրքում Հուրիյե Շահինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |