Ցեղասպանություն13:44, 05 Սեպտեմբեր 2015
Անկարան փորձում է բարելավել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Լյուքսեմբուրգի հետ վատացած հարաբերությունները
Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովին մասնակցելու նպատակով գտնվում է Լյուքսեմբուրգում:
Թուրքական «ulusalajans» լրատվական կայքը հայտնում է, որ Սինիրլիօղլուն առանձնազրույց է ունեցել հյուրընկալող կողմի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, որոնք վնասվել էին Լյուքսեմբուրքի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո:
Ըստ թուրքական կայքի՝ Լյուքսեմբուրգի արտգորնախարարը հայտնել է, որ Թուրքիան Լյուքսեմբուրգի կարևոր դաշնակիցն է, և խորհրդարանը ոչ մի երկրի չի կարող ցեղասպանության մեջ մեղադրել: Դրա համար, ըստ Ասելբորնի, դատարանի որոշում է հարկավոր:
Ասելբորնը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար ցանկանում են, որ Թուրքիայի դեսպանը որքան հնարավոր է շուտ վերադառնա իր պաշտոնին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել։ Բանաձևի ընդունումից հետո Թուրքիան Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Լավենթ Շահինքայայինն խորհրդակցությունների նպատակով կանչել էր Անկարա, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն էր տարածել, որով մերժում և խստորեն դատապարտում էր ընդունված բանաձևը` այն համարելով «պատմական իրականության հետ կապ չունեցող և անարդար» որոշում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |