Հասարակական13:47, 07 Սեպտեմբեր 2015
200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթի» խմբագրության վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջին հայտարարությունների վերաբերյալ «Հյուրիյեթ» թերթում տեղ գտած մեկնաբանությունից դժգոհ 200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթ»ի խմբագրության գլխավոր շենքի վրա:
Ըստ «CNNTurk»-ի` Էրդողանին սատարող ցուցարարները քարերով ու մահակներով կոտրել են շենքի պատուհաններն ու դռները: Անկարգությունները ուղեկցվել են «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և Էրդողանի օգտին բացականչություններով:
Դեպքից անմիջապես հետո «Հյուրիյեթ»-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը հանդես է եկել հայտարարությամբ`ասելով, որ ցանկացած մարդ կարող է գալ ու բողոքի ակցիա անցկացնել թերթի խմբագրության դիմաց, սակայն ոչ ոք իրավունք չունի քարերով ու մահակներով հարձակվել:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ հարձակման կազմակերպիչը ԱԶԿ-ի երիտասարդական թևի ղեկավար Աբդուռահիմ Բոյնուքալըն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |