Տարածաշրջան07:32, 07 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ»
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Ըստ BBC –ի թուրքական ծառայության՝ հայտարարությունում մասնավորապես ասված է. «2015թ. սեպտեմբերի 6-ին Դաղլըջա- Յուքսեքօվա ճանապարհի վերաբացման նպատակով իրականացվող գործողության շրջանակներում վնասազերծվել են 3 ինքնաշեն պայթուցիկներ: Գործողության ընթացքում նախապես ականապատված ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վնասվել են երկու զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ ունենք:
Տարածք բերված 2-ական F- 16 և F-4 ռազմական ինքնաթիռների օգնությամբ ռմբակոծվել են անջատողական ահաբեկչական խմբավորմանը պատկանող 13 թիրախ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ գործողությունը վճառական քայլերով շարունակվում է»:
Տարբեր աղբյուրիների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:
Նշվում է , որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Քոնիայում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հոլլանդիա-Թուրքիա խաղը դիտելու ժամանակ, ստանալով Դաղլըջայի դեպքերի մասին լուրը, վաղաժամ վերադարձել է Անկարա և անվտանգության խորհուրդ հրավիրել: Նիստը, որին մասնակցել են անվտանգության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, տևել է 2 ժամ:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մի հեռուստահաղորդման շրջանակներում Դաղլըջայում տեղի ունեցածի վերաբերյալ նշել է, որ զրահամեքենաներ են պայթեցվել, ինչի հետևանքով քուրդ զինյալների հանդեպ այժմ օդային զինուժի միջոցով գործողություններ են իրականացվում և դրանք շարունակվելու են՝ չնայած վատ եղանակային պայմաններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |