Տարածաշրջան08:26, 08 Սեպտեմբեր 2015
Թուրքական օդուժը հարվածել է Հյուսիսային Իրաքում ՔԲԿ-ի հենակետերը
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանի թուրք-քրդական բախումից հետո թուրքական օդուժը օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերին:
«BBC»-ի թուրքական ծառայությունը, հղում անելով ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը, նշում է, որ իրականացված գործողությանը մասնակցել են 35 F-16 տիպի ռազմական ինքնաթիռ, ինչպես նաև 18 F-4 տեսակի կործանիչ: Վերջիններս հարվածներ են հասցրել Իրաքի Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բաշյան Գարե և Զափ շրջաններում: Ընդհանուր առմամբ կրակի տակ է պահվել 20 թիրախ:
Ամերիկյան լրատվական ծառայությունը, հիմնվելով թուրքական լրատվականների տրամադրած տեղեկությունների վրա և միևնույն ժամանակ հստակ թիվ չնշելով, հայտնում է, որ գործողության հետևանքով մեծ թվով ՔԲԿ-ականներ են սպանվել:
Նշվում է, որ թուրքական ուժերը թիրախ են դարձրել նաև այն ՔԲԿ-ի զինյալներին, որոնք փորձել են Թուրքիայից անցնել Իրաք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողություններով:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը։
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։
Թուրքիայից ԱՄՆ կատարված արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 1.26 մլրդ դոլարով՝ հասնելով 13.4 մլրդ դոլարի։
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |