Տարածաշրջան09:20, 09 Սեպտեմբեր 2015
Անկարայում հարձակվել են քրդերով բնակեցված թաղամասի վրա. քրդերը լքում են շրջանը
![Անկարայում հարձակվել են քրդերով բնակեցված թաղամասի վրա. քրդերը լքում են շրջանը](https://www.ermenihaber.am/news_images/22/65754_2/beypazari_nda_neler_oldu_1732114.jpeg)
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հարձակումից հետո գյուղատնտեսական ոլորտի քուրդ աշխատողները սկսել են լքել Անկարայի Բեյփազար շրջանը:
Թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը Բեյփազար շրջանի Զաֆեր թաղամասում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, կրակոցներ են լսվել:
Թերթը հայնտում է, որ դեպքի վերաբերյալ ստացված տեղեկություները հակասական են:
«Անիծվի ահաբեկչությունը» ցույցի կազմակերպիչները հայտնել են, թե Զաֆեր թաղամասով անցնելիս իրենց շարասյան վրա հարձակվել են: Իսկ այդ թաղամասի բնակիչները տեղեկացրել են, թե հարձկումը կատարել են մի խումբ անձիք, որոնք ցուցադրել են գորշ գայլերի հայտնի ժեստը:
Իսկ ահա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կառույցի նախագահ Մեհմեթ Յայընը հայտնել է, որ դեպքը սկսել են հենց ավտոարշավ իրականացնողները, ովքեր Զաֆեր թաղամասով անցնելիս քարեր են նետել տների վրա, մի քանի բանվորական միկրոավտոբուս հրդեհել:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության շրջանային կառույցի նախագահ Ալի Ույսալն էլ հայտնել է, որ հարձակումն իրականացնողները որևէ կուսակցության չեն պատկանում և հիմնականում «15-18 տարեկան երեխաներ են», որոնց մեծ մասին անձամբ է ճանաչում:
Նույնը պնդել է նաև «Ազգայնական շարժում» կուսակցության շրջանային կառույցի նախագահ Համդի Այանօղլուն:
Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Աբդո Օները, որը նույնպես լքել է Զաֆեր թաղամասը, հայտնել է, որ բացի սեզոնային աշխատողներից շրջանը լքում են նաև տեղացիները: «Ես 17 տարի է Բեյփազարում եմ բնակվում: Հեռացողների մեջ անգամ մարդիկ կան, որոնք 50 տարի այնտեղ են ապրել»,-հայտնել է քրդամետ կուսակցության ներկայացուցիչը:
Ըստ որոշ տվյալների՝ շրջանից 600-700 քուրդ աշխատող է հեռացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![«Թուրքիայի թոքերը վառվում են»․ թուրքական մամուլ](https://www.ermenihaber.am/news_images/93/278358_1/5688.thumb.png)
Թուրքիայի տարբեր նահանգներում երկարատև անտառային հրդեհներ են
![Թուրքական մամուլը սկանդալային է համարում Իսրայելի զինվորական համազգեստի թևին պատկերված քարտեզը](https://www.ermenihaber.am/news_images/93/278218_2/foto.thumb.png)
«Կադրերում իսրայելցի զինվորի թևին երևում է խոստացված հողերի քարտեզ, որը ներառում է 7 երկիր. Եգիպտոսը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Թուրքիայի որոշ շրջաններ»։
![Ավարտվել են Թուրքիա-Իրան սահմանային պատի 173-րդ կմ-ի կառուցման աշխատանքները](https://www.ermenihaber.am/news_images/93/278129_1/269_47.thumb.jpg)
Վանի հատվածում անօրինական միգրացիայի կանխման նպատակով կառուցվող պատի 163 կմ երկարությամբ հատվածի վրա ամրացվել են նաև եռաշերտ փշալարեր:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական իշխանությունները պահը բաց չեն թողնում զբոսաշրջային ակտիվ սեզոնին գրպանահատություն իրականացնելու։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 21-ին էր հայտարարել նման որոշում կայացնելու մասին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի գնողունակության համարժեքության տվյալները։
Թուրքիայում շարունակվում են զանգվածային բնույթ կրող հրդեհները: Այրվել է ընդհանուր առմամբ 10.000 մետր քառակուսի բերքառատ տարածք:
Թուրքիայի արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին 5 ամսիների արտահանման վերաբերյալ տվյալները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |