Տարածաշրջան13:19, 11 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի Ջիզրե շրջանում խաղաղ բնակիչների վրա արկեր են նետվում

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացնում են լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի ինտերնետային կայքը՝ հղում անելով Ջիզրեյից դժվարությամբ փախած քաղաքացու խոսքերին:
Շըրնաքի բժշկական կենտրոններից մեկի ղեկավար Ազադ Քարագյոզը սեպտեմբերի 10-11-ի գիշերը երկու երեխաների և հղի կնոջ հետ թաքուն փախել է Ջիզրեյից: Նշելով, որ Ջիզրեյի դեպքերից առաջ բնակչությունը ցորենի բերքահավաք էր կատարել՝ բժիշկը տեղեկացրել է, որ այժմ ցորենը ջիզրեցիների գրեթե միակ սնունդն է:
«Չկա խմելու ջուր, եղած քիչ քանակությամբ ջուրն էլ տրվում է նորածիններին: Մարդիկ շուտով ուժասպառ կլինեն ջրի պակասից: Մարդիկ միմյանց տուն չեն կարողանում գնալ, իրարից մեկուսացված են», - պատմել է Քարագյոզը՝ նշելով, որ Ջիզրեյում պարետային ժամը փողոց դուրս գալու արգելքից վերածվել է պատշգամբ դուրս գալու, պատուհանին մոտենալու արգելքի:
«Այնտեղ ոչ թե բախումներ են, այլ արկեր են նետվում, արկեր: Ոչինչ իրականում այնպես չէ, ինչպես հեռուստատեսություններն են պատմում, լսեք մեր ձայնը: Ջիզրեում արդեն 20-ից ավելի զոհ կա», -ավելացրել է Ջիզրեյի սպանդից մազապուրծ եղած քաղաքացին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |