Տարածաշրջան06:59, 14 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է իսրայելցի զինվորների ներխուժումը Յերուսաղեմում գտնվող Խարամի Շարիֆա տարածք և այնտեղի մահմեդականների նկատմամբ ուժի գործադրում:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին իսրայելական զորքերը, ներխուժելով նշյալ տարածք, արգելափակել են մահմեդականների մուտքը այնտեղ:
Հայտարարության մեջ Իսրայելին կոչ է արվում նախ անհապաղ դադարեցնել վերոնշյալ գործողությունները, հարգել մարդկանց կրոնական իրավուքները, ինչպես նաև չփորձել իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են փոփոխել Խարամի Շարիֆա տարածքի կարգավիճակը: Իսրայելական գործողությունները Թուրքիայի կողմից որակվել են որպես անօրինականություն:
«Մենք խստորեն քննադատում ենք 2015թ.սեպտեմբերի 13-ին Խարամի Շարիֆի տարածք ներխուժած իսրայելցի զինվորների գործողությունները և մահմեդականների մուտքի արգելափակումը դեպի այդ տարածք»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի` իսրայելական «Ռոշ աշան» տոնի օրերին, որը հրեաների համար համարվում է նոր տարվա մեկնարկ, 50 իսրայելցի տարհանվածներ, Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիյելի ուղեկցությամբ մուտք էին գործել Հարամի Շարիֆում գտնվող «Ալ-աքսա» մզկիթ: Տեղի պաղեստինցիները փորձել են նրանց մուտքը արգելափակել, ինչին ի պատասխան նրանց նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել:
Իր հերթին իսրայելական ոստիկանությունը հայտարարել է, որ բախումը սկսել է այն ժամանակ, երբ իրենք մի խումբ պաղեստիցի երիտասարդների մոտ նկատել էին կասկածելի առարկաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |