Միջազգային07:31, 16 Սեպտեմբեր 2015
Ըստ Եվրամիության՝ Թուրքիան բնավ անվտանգ երկիր չէ
Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների ժողով, որի ժամանակ քննարկվել է Թուրքիայում ծավալվող թուրք-քրդական բախումները, ինչպես նաև Թուրքիա գաղթած փախստականների հարցը:
Ինչպես հայտնում է թուրքական «haber3» լրատվամիջոցը, ժողովից հետո Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Թուրքիան այժմ չի ընգրկվում անվտանգ երկրների ցուցակում:
«Այս պահին երկրի ներքին դրության, փախստականների, ինչպես նաև քրդերի հետ բախումների պատճառով Թուրքիան անվտանգ երկրների ցանկում չի ներառվում»:
Վերոնշյալ որոշման հետ կապված Գերմանիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ Թուրքիայի հարցն ավելի մանրամասն պետք է ուսումնասիրվի: Իսկ Իռլանդիայի արդարադատության նախարաը ասել է, որ նման որոշումը պայմանավորված է Թուրքիայի ներքին խնդիրներով:
Նշենք, որ միջազգային օրենքի համաձայն` այն երկրում որտեղ հաստատվել են գաղթականաները, եթե գոյություն ունի մահապատիժ, տանջանքներ, անմարդկային վերաբերմունք, ուժային բախումների առկայություն, ապա այդ երկրը համարվում է ոչ անվտանգ:
Հավելենք, որ այժմ Լյուքսեմբուրգը ստանձնել է Եվրամիության ժամանակավոր նախագահության պաշտոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |