Քաղաքական11:46, 16 Սեպտեմբեր 2015
Սինան Օղան. «Հայաստանը PKK-ի համար երկրորդ Քանդիլ է»
Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարներին թուրքական օդուժի հարվածներից, ինչպես նաև Իգդիրում թուրք-քրդական բախումներից հետո Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել անհիմն և սադրիչ հայտարարություններով: Նշել են, թե իբր Հայաստանում տեղակայված է ՔԲԿ-ի ռազմաճամբարներից մեկը: Նման տեսակետ է հնչեցրել մասնավորապես Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օղանը: Վերջինիս ձևակերպմամբ՝ Հայաստանը ՔԲԿ-ի համար երկրորդ Քանդիլ է: (Իրաքում գտնվող Քանդիլ շրջանում է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաճամբարը):
Պետք է նկատել, որ Օղանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան թուրք-քրդական բախումների մեջ հայկական տարրը ներքաշելու հերթական փորձ:
Վերոնշյալ թեմայով «sputnuknews»-ի թուրքական ծառայությունը զրուցել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի արտաքին հարաբերությունների, ներքին գործերի, անվտանգության ու հետախուզության հանձնաժողովների նախկին անդամ Ալի Հայդար Օների հետ: Զրույցում վերջինիս հարց է ուղղվել թե արդյոք Թուրքիայի և Հայաստանի սահմանային գծում թուրքական զինուժի կողմից կիրականացվի նմանատիպ լայնամասշտաբ օպերացիա: Օներն ի պատասխան ասել է.
«Չեմ կարծում, թե ռազմական գործողությունների սահմանագիծն ընդլայնելու կարիք կա, քանի որ իմաստ չկա: Իշխանություններին ասում էին, որ Հայաստանի հետ հաշտություն է լինելու, սակայն ինչպես տեսանք, հայերը նրանց աչքերին թոզ փչեցին:
Մենք ըստ էության խնդիր չունենք մեր հայ քաղաքացիների հետ: Հայաստանի հետ էլ խնդիր չունենք, բայց Հայաստանը քեն է քշում: Արխիվները բացելով կարելի է Հայաստանի հետ կապված անցյալի իրադարձություններին գնահատական տալ, բայց հայերը շարունակում են տուրք տալ կարծրատիպերին և թշնամական զգացումներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |