Տարածաշրջան08:01, 16 Սեպտեմբեր 2015
PKK-ի քուրդ գրոհայինները սպանել են 5 թուրք ոստիկանի
Թուրքիայի Մարդին և Հաքքարի նաhանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից իրականացրած զինված հարձակումների ժամանակ սպանվել 5 թուրք ոստիկան:
Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` քրդաբնակ Մարդինի Նուսեյբին շրջանում PKK-ի գրոհայիները ռումբ են պայթեցրել, որի հետևանքով զոհվել է այդժամ ճանապարհով անցնող ոստիկանական մեքենայի մեջ գտնվող 3 ոստիկան: Մեկ ոստիկան էլ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Նուսեյբինի պետական հիվանդանոց:
Նշվում է, որ ռումբը պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով:
Հաքքարի-Վան մայրուղու վրա ևս քուրդ զինյալները ռումբ են պայթեցրել, որի հետևանքով զոհվել է մայրուղիով անցնող ոստիկանական զրահապատ մքենայի մեջ գտնվող 2 ոստիկան:
Նշյալ երկու հարձակումների հետ կապված թուրքական ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այժմ լայնամաշտաբ օպերացիա է իրականացվում ՔԲԿ-ի զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |