Միջազգային07:57, 17 Սեպտեմբեր 2015
ԱՄՆ-ն զինուժ է մտցրել Սիրիայի հյուսիս՝ աջակցելու քուրդ զինյալներին

ԱՄՆ-ի կենտրոնական զինված ուժերի հրամանատար, գեներալ Լլոյդ Աուսթինը հայտարարել է, որ առաջին անգամ Սիրիայի հյուսիս են մուտք գործել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դեմ պայքարում համագործակցելու են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPGի, ինչպես նաև քրդական աշխարհազորի՝ Փեշմերգայի հետ:
Ըստ թուրքական «milliyet» պարբերականի` չնայած վերոնշյալ հայտարարությանը, այնուամենայնիվ Աուսթինը չի ներկայացրել համագործակցության մանրամասները:
Ավելի վաղ ամերիկացի գեներալը ամերիկյան սենատի զինուժի հարցերով հանձանժողովում ունեցած ճեպազրույցում չէր կիսել այն կարծիքը, թե Սիրիայի հյուսիսում պետք է ստեղծել անվտանգության գոտի: Ըստ նրա՝ ավելի արդյունավետ կլինի, որ ցամաքային զորքերն այդ շրջանը պաշտպանեն:
Հաղորդվում է, որ թեև ամերիկյան ուժերը աջակցելու են ԺԻՋ-ին և Փեշմերգեին, այնուամենայնիվ նրանք բուն ռազմական գործողություններին չեն մասնակցելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |