Քաղաքական10:57, 17 Սեպտեմբեր 2015
Թուրք պրոֆեսոր. Էրդողանը կնախընտրի 3-րդ անգամ ընտրություններ անցկացնել
Թուրքիայում «Metropoll» հետազոտական կազմակերպության նախագահ պրոֆ.դոկ. Օզեր Սենջարը կարծիք է հայտնել, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեն տարբերվի հունիսի 7-ի ընտրության արդյունքներից:
Սենջարը «Deutsche Welle»ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում , հայտնելով իր կանխատեսումները, մասնավորապես ասել է.
«Ըստ իս նոյեմբերի 1-ը հունիսի 7-ից առանձնապես չի տարբերվի: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶկ-AKP) կրկին չի կարողանա միանձնյա կառավարություն կազմել: Նորից օրակարգ կգա կոալիցիա կազմելու հարցը: Իսկ այս հարցում վերջնական խոսքը Էրդողանին կտրվի: Վերջինս էլ «Ազգայնական շարժում« (ԱՇԿ-MHP) և «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու փոխարեն կնախընտրի 3-րդ անգամ ընտրություններ անցկացնել: Ուստի կարծում եմ, որ Թուրքիայում 2016 թ.-ին 3-րդ անգամ խորհրդրանական ընտրություններ կանցկացվեն»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իշխող կուսակցությանը զրկեցին միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից: Իսկ կոալիցիա այդպես էլ չձևավորվեց և որոշում կայացվեց նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ անցկացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |