Իրավական09:50, 18 Սեպտեմբեր 2015
Հասան Ջեմալին կանչել են դատախազություն՝ Էրդողանի դեմ հոդված գրելու համար բացատրություն տալու
Թուրքիայի Ստամբուլի պետական դատախազությունը հետաքննություն է սկսել թուրք հայտնի լրագրող, թուրքական «T24» լրատվամիջոցի սյունակագիր և Թուրքիայի «Անկախ լրագրողական հարթակ» կազմակերպության ղեկավար խորհրդի նախագահ Հասան Ջեմալի նկատմամբ:
Թուրքական «cumhuriyet» թերթի կայքի հաղորդմամբ` հետաքննության պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ գրված «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն նախագահական պալատի սուլթանն է ու վերջ» վերնագրով Ջեմալի քննադատական հոդվածն է:
Նշվում է, որ Ջեմալի հիշյալ հոդվածը որոշակի կասկածների տեղիք է տվել, ինչ համար էլ նրան հրավիրել են ցուցմունք տալու, իսկ եթե չներկայանա, զգուշացրել են, որ բերման կենթարկեն:
Նշենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ Փաշայի թոռն է: Նա աշխատել է թուրքական «Cumhuriyet», «Sabah», «Milliyet» թերթերում։ Նա 2012 թվականին տպագրել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրք, որը մեծ աղմուկ էր հանել, թե Հայաստանում, թե Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |