Միջազգային12:27, 18 Սեպտեմբեր 2015
New York Times-ը դատապարտել է Hurriyet թերթի դեմ կատարված հարձակումը
Ամերիկյան հայտնի «New York Times» պարբերականը դատապարտում է թուրքական «Hurriyet» թերթի դեմեպ իրականացված հարձակումը: «Hurriyet»-ի տեղեկացմամբ՝ «New York Times»-ի «Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցները հարձակման են ենթարկվում» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է.
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Hurriyet»-ին ուղղված քննադատություններից հետո նրա մի խումբ բարկացած կողմնակիցները հարձակվել են թերթի կենտրոնական գրասենյակի վրա, կոտրել ապակիները, հայհոյանքներ տեղացել և փորձել ներխուժել շենք: «Hurriyet»-ի դեմ իրականացված այս հարձակումն ընդդիմադիր մամուլի հանդեպ հետզհետե մեծացող հարձակողական արշավի մի մասն է »:
Ըստ աղբյուրի՝ «New York Times»-ը նաև ընդգծել է, որ կառավարությունը ընդդիմադիր թերթի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ լռություն է պահպանել, իսկ երկու օր անց Էրդողանը թվիթերյան մի հրապարակմամբ ևս մեկ անգամ քննադատել է «Hurriyet»-ին՝ բռնության նոր ալիք հրահրելով:
Ամերիկյան պարբերականի հոդվածում անդրադարձ է կատարվել նաև վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից երեք օտարազգի լրագրողի արտաքսման, հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով մի շարք քաղաքացիների դեմ սկսված հետաքննությունների, մեկ ամսագրի և ընդդիմադիր լրատվամիջոցների՝ ճնշումների ենթարկվելու, դրանց բարձրաստիճան ղեկավարների՝ ահաբեկչության մեջ կասկածանքով հարցաքննվելու փաստերին:
Աղբյուրը նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ մամուլի ազատության վերաբերյալ կազմած ցուցակում Թուրքիան 180 երկրների շարքում 149-րդ տեղն է զբաղեցնում:
«New York Times»-ի անդրադարձում ընդգծվել է, որ իշխանամետ համարվող «Star» պարբերականի լրագրող Ջեմ Քյուչուքը սպառնացել է սպանել «Hurriyet»-ի լրագրող Ահմեթ Հաքանին: Այս ամենի հետ մեկտեղ նշվում է նաև, որ վարչապետ Դավութօղլուն հավանություն չի տվել «Hurriyet»- ի դեմ հարձակմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |