Հասարակական13:59, 18 Սեպտեմբեր 2015
PKK-ի գրոհայինները սպառնում են հաշվեհարդար տեսնել AKP-ին ձայն տվող քաղաքացիների հետ
«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ սպառնալից նամակներ է ուղարկում Թուրքիայի քաղաքացիներին: Այս մասին գրում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքը:
Աղբյուրի համաձայն՝ PKK-ն նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ սպառնում են հաշվեհարդար տեսնել եթե Քարայազը, Թեքման, Հընըս, Քարաչոբան շրջանների բնակիչների հետ, եթե նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկը առաջիկա ընտրություններում համարձակվի քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կամ որևէ այլ կուսակցության օգտին: Նամակների տակ PKK-ի զինված թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) ստորագրությունն է: Նշվում է նաև, որ PKK-ականները զենքի սպառնալիքով նշված շրջանների բնակիչներից խլել են շուրջ 120 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Աղբյուրի վկայությամբ՝ Էրզրումի անվտանգության վարչությունը հատկապես հունիսի 7-ի ընտրություններից հետո Քարայազը, Թեքման, Հընըս, Քարաչոբան շրջաններում PKK-ի դեմ իրականացրած ոստիկանական գործողություն ընթացքում 129 մարդ է ձերբակալվել, նրանցից 52-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, խմբավորման անունից ժողովրդի նկատմամբ բռնություն գործադրելու և ահաբեկչություն քարոզելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |