Հասարակական09:34, 19 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում ապաստանած սիրիացիների 56 տոկոսը ցանկանում է վերադառնալ Սիրիա
Թուրքիայում սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներից դուրս գտնվող փախստականների 75 տոկոսը բնակարան գտնելու, իսկ 82 տոկոսը՝ աշխատանք գտնելու խնդրի առաջ է կանգնած: Փախստականների 56 տոկոսը ցանկություն ունի վերադառնալ Սիրիա, իսկ 16 տոկոսը՝ տեղափոխվելու որևէ այլ երկիր:
Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիամդիր «Hurriyet» պարբերականի կայքը՝ հիմնվելով «Xsights» գիտահետազոտական կենտրոնի կատարած վիճակագրական հետազոտության արդյունքների վրա:
Ըստ նույն աղբյուրի՝ սիրիացի փախստականների միան 38 տոկոսն է գոհ Թուրքիայում իր ապրելակերպից, իսկ 21 տոկոսը մտադիր է մշտապես բնակություն հաստատել Թուրքիայում:
«Xsights» ընկերության տնօրեն Չիղդեմ Փեննի խոսքով՝ հետազոտության անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ Թուրքիայի փախստականների ճամբարից դուրս գտնվող սիրիացի ներգաղթյալների մասին գրեթե ոչ մի փաստացի տվյալ չի եղել: Հետազոտությունն անցկացվել է 2015թ. հունիս–հուլիս ամիսներին՝ Ստամբուլի, Հաթայի և Գազիանթեփի 250 սիրիացի փախստականների հետ առերես հանդիպումների միջոցով:
Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ ճամբարներից դուրս գտնվող դպրոցահասակ սիրիացի երեխաների 30 տոկոսը ընդհանրապես դպրոց չի գնում, նրանց 52 տոկոսը հաճախում է սիրիական դպրոցներ, 14 տոկոսը՝ և սիրիական, և թուրքական դպրոցներ, իսկ 4 տոկոսը՝ միայն թուրքական դպրոցներ:
Փախստականների ճամբարից դուրս ապրող սիրիացիների 90 տոկոսը համարում է, որ Թուրքիայում բնակարանավարձը թանկ է: Նրանք բնակարանների համար ամսական վճարում են միջինում 719 թուրքական լիրա: Փախստականների 82 տոկոսը Թուրքիայում դժվարանում է աշխատանք գտնել, նրանց 32 տոկոսը կարծում է , որ պատճառը լեզվային արգելքն է, 26 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայում սիրիացիներին վճարվող ցածր աշխատավարձը, իսկ 21 տոկոսը համոզված է, որ պատճառը իրենց՝ փախստականների նկատմամբ անկարեկից վերաբերմունքն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |