Հասարակական11:32, 20 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում կա պաշտոնապես գրանցված 2մլն 225.147 սիրիացի փախստական:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդական Նուման Քուրթուլուշը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում այս պահին կա պաշտոնապես գրանցված 2մլն 225.147 սիրիացի փախստական:
Ըստ թուրքական «kamuajans» լրատվական կայքի` Քութուլուշը Թուրքիայի կառավարության շենքում կազմակերպված ժողովի ժամանակ նշել է, որ անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնում են փախստականներին ապաստան տրամադրեու հարցում:
Նա տեղեկացրել է, որ մինչև հիմա Թուրքիան սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար ծախսել է 7մլդ 158մլն դոլար, որից 418 միլիոնն ուղարկել են միջազգային կազմակերպությունները: Ըստ Քուրթուլուշի` 2մլն փախստական հաստատվել է Թուրքիայի Ստամբուլ, Իզմիր և Անկարա քաղաքներում:
Երբ լրագրողներից մեկը Քուրթիլուշին հարց է ուղղել, թե արդյոք եվրոպական երկնրներն օգնելու են Թուրքիային սիրիացի փախստականների հարցում, Քուրթուլուշը պատասխանել է, որ Թուրքիան այն երկրը չէ, որ ուրիշ երկրների փողերով օգնություն տրամադրի փախստականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |