Մշակութային09:08, 22 Սեպտեմբեր 2015
ԱՄՆ-ում սկսվել է Հայոց ցեղասպանությանը մասին թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը
ԱՄՆ-ում անցյալ շաբաթվանից մեկնարկել է գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:
Ըստ ստամբուլյան հայկական «Ակօս» թերթի` ֆիլմի ցուցադրություններն ընթանում են Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Ֆիլմին արդեն անդրադարձել են «Los Angeles Times» և «New York Times» հեղինակավոր պարբերականները:
«Los Angeles Times» թերթում հրապարակված հոդվածում համեմատություն է անցկացվել ֆիլմի գլխավոր հերոս Նազարեթի ու սիրիացի փախստականների դեգերումների միջև` նշվելով, որ Նազարեթի դեգերումների նկարագրությունները կարելի է դիտել որպես տնից ու հայրենիքից զրկված միլիոնավոր սիրիացի փախստականների ողջ մնալու պայքարի ալեգորիկ նկարագրություն:
New York Times-ն էլ ֆիլմում Նազարեթի համրությունը համեմատել է Թուրքիայի երկար ժամանակ շարունակվող լռության հետ:
Հիշեցնենք, որ «Սպի»-ն պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող է ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու: Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմն է: Ֆիլմում նկարահանվել են նաևՍիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում,Կուբայում և Մալթայում: Իտալակա, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |