Տարածաշրջան07:14, 23 Սեպտեմբեր 2015
Ջրհեղեղ Թուրքիայի Բոդրում շրջանում
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանում ջրհեղեղ է սկսվել: Ըստ թուրքական «Sabah» թերթի՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան Բոդրումում սկսված հորդառատ անձրևը վերածվել է հեղեղի՝ ծածկելով բազմաթիվ շինություններ:
Ողջ շրջանում փողոցներով գետի նման հոսող անձրաջրերը քշել-տարել են ավտոմեքենաները՝ ուղևորների հետ միասին: Նույն աղբյուրի համաձայն՝ վերջին անգամ նման հեղեղ Բոդրումում եղել էր 1988 թվականին:
Ըստ օդերևութաբանների՝ վերջին 30 տարվա ընթացքում սրանք տարածաշրջանի ամենահորդառատ տեղումներն են:
Թուրքիայի փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են սկսել շրջանում: Նրանց միացել են նաև կամավորներ: Բոդրումում տեղումները ժամանակ առ ժամանակ դեռ շարունակվում են:
Ըստ նախնական տեղեկություններ՝ հորդառատ անձրևի հասցրած վնասը միլիարդներով կարելի է հաշվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |