Քաղաքական08:33, 24 Սեպտեմբեր 2015
Էրդողանը դատապարտել է քրդական զինված կազմակերպությունների մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) և դրա ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) չի դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվակայքի՝ Էրդողանը նշել է, իրենց համար ցավալի է ԱՄՆ-ի նման դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը կվերանայի այդ հարցում ունեցած իր կարծիքը:
«Մեզ համար İŞİD-ը («Իսլամական Պետություն»-ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն է, PYD-ն և նրան հարող նմանատիպ կազմակերպությունները, PKK-ն («Քուրդիստանի բանվորական կուսակցություն- ՔԲԿ)՝ նույնպես: Դրա գինը ԱՄՆ-ն չի վճարում, դրա դիմաց մենք ենք վճարում: Մենք նաև տեղյակ ենք PYD-ի ու YPG-ի գործողությունների մասին: Եվրամիությունը ևս ընդունել է, որ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, այդ մասին անգամ հայտարարել է»,- նկատել է տվել Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի մոտեցումն սխալ է:
Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջիկայում կհանդիպի Օբամայի և այլ բարձրաստիճան գործիչների հետ, որոնց հետ Թուրքիան համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ըստ Էրդողանի՝ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը օրակարգ պիտի բերի հենց վերոհիշյալ խնդիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։

Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |