Միջազգային12:45, 25 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի բնակչությանը թիվը 2040-ին կհասնի 92 միլիոնի
Թուրքիայի բնակչության թիվը առաջիկա 25 տարվա ընթացքում 22.5 տոկոսով կավելանա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը՝ հիմնվելով Եվրոպական վիճակագրական ծառայության՝ «Եվրոստատի» տվյալների վերլուծության վրա:
Ըստ այդմ՝ 2013թ. դրությամբ 74.9 մլն բնակչություն ունեցեղ Թուրքիայում մինչև 2040 թվականը կգրանցվի 16.9 մլն. (22.5 տոկոս) աճ ՝ այդպիսով բնակչությանը թիվը կհասնի 92 միլիոնի: Իսկ 2060թ. Թուրքիան արդեն 95.3 մլն բնակիչ կունենա:
Նույն աղբյուրի համաձայն՝ ողջ աշխարհի բնակչությունը 2040թ. կհասնի 9 մլրդ 38.7 մլն-ի, իսկ 2060թ.՝ 9 մլրդ 957.4 մլն-ի: Նշենք, որ 2013թ. տվյալներով մոլորակի բնակչությունը կազմում է 7 մլրդ 124,7 մլն:
Եվրամիության (ԵՄ) 28 երկրների բնակչությունը նշյալ ժամանակահատվածում կգրանցի ընդամենը 3.5 տոկոս աճ՝ 506 մլն-ից հասնելով 523.5մլն-ի: 2060 թ. ևս այս թիվը նույնը կլինի ԵՄ անդամ երկրների համար:
G-20 երկրներից բնակչության ամենաարագ աճը տեղի կունենա Ավստրալիայում և Սաուդյան Արաբիայում: Ավստրալիայի բնակչությունը, որը 2013թ. դրությամբ կազմում է 23.1 մլն, 2040թ. կկազմի 31 մլն, իսկ 2060թ. կհասնի 36.1 մլն-ի: Սաուդյան Արբիայի բնակչությունը 2040թ. կլինի 38.2, 2060թ.՝ 41.3 մլն:
2013 թվականի դրությամբ 316.1 մլն բնակիչ ունեցող ԱՄՆ-ի բնակչության թիվը մինչև 2040թ. կաճի 21.2 տոկոսով՝ կազմելով 383.2 մլն, իսկ 2060թ. կհասնի 325.6 մլն-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնաթող լինելուց առաջ թարմացրել է Սիրիայի վերաբերյալ 2019-ի հրամանագիրը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը։
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Ունալը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ներքին քաղաքական անկայունության և վնասել Թուրքիայի միջազգային դիրքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |