Տարածաշրջան13:36, 25 Սեպտեմբեր 2015
Իգդիրում շարունակվում է ադրբեջանամետ ուժերի արշավը՝ ընդդեմ հայալեզու ցուցանակի
«Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի» նախագահ, «Իգդիրը Ադրբեջանի տուն» միության ղեկավար Սերդար Ունսալն արձագանքել է Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների քառալեզու (այդ թվում հայերեն) գրությանը, որի վրա գրված էր բարի գալուստ և ցտեսություն:
Թուրքական «efepost» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Ունսալը նշել է, որ Թուրքիայում հայասիրությունը գնալով աճում է և այն այժմ արդեն հասել է մինչև Իգդիր: Նա համոզմունքն է հայտնել, որ քաղաքապետը շատ լավ գիտի, որ ոչ մի հայ զբոսաշրջիկ Իգդիր չի այցելում: Իգդիր այցելողները, ըստ Ունսալի, հիմնականմում իրանցիներ են և Ադրբեջանի թուրքեր: Այդ առումով նա իր զարմանքն է հայտնում, թե ինչու է քաղաքային ցուցանակի վրա հայտնվել նաև հայատառ գրությունը: Ունսալը նաև ընդգծել է, որ նույն հաջողությամբ ցուցանակի վրա կարող էր պարսկերեն գրություն լինել, սակայն այն չկա:
Շարունակելով անհիմն հայտարարություններ անել՝ «Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի» նախագահը թեման կապել է Խոջալուի դեպքերի հետ՝ հայտարարելով, թե հայատառ գրությունը անարգում է Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակը:
Հիշեցնենք, որ թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը ավելի վաղ պահանջել էր հեռացնել հայատառ գրությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |