Հասարակական13:53, 25 Սեպտեմբեր 2015
Մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը պատասխանել է թուրքական Sözcü թերթին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մամուլում քննարկումների առիթ հանդիսացած «550 տեղացի և ազգային պատգամավոր ուղարկեք մեջլիս» արտահայտությանն անդրադարձել է նաև թուրքական Sözcü թերթը: Թերթը կոլաժի տեսքով շապիկին տեղադրել է կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ քուրդ, զազա, հայ, ինչպես նաև Հունաստանից փախստական ու ծագումով Աֆղանստնից պատգամավորների ու նախարարների նկարները` հետևյալ հարցադրումով. «Ըստ Թայիփի` ովքեր են այս ԱԶԿ-ականները»:
Մեջլիսի ԱԶԿ-ական պատգամավոր հայազգի Մարգար Եսայանը, ում նկարը նույնպես ներառված է եղել վերոնշյալ կոլաժի մեջ, մեկ այլ թերթում այսօր հրապարակած հոդվածով պատասխանել է Sözcü-ին:
Եսայանի խոսքով Էրդողանը նույնպես ցանկանում է ազատվել այդ ռասիզմից ու ոչ միատարր, բայց միևնույն ժամանակ ազգային կառույց ձևավորել: Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի համոզմամբ՝ մի ազգի մեջ կարող են լինել տարբեր ժողովուրդներ, կուսակցություններ, մեդիաներ, ՀԿ-ներ և պետք է լինեն: Իսկ բոլորին միացնողը այդ երկրի նկատմամբ նրանց ունեցած սերը, հպատակությունը և նվիրվածությունն է:
Իսկ Sözcü թերթը նա անվանել է ատելության մեքենա, որի նման թերթերը տեղական և ազգային չեն, քանի որ, ըստ նրա, դրանք ինչքան էլ առևտուր անեն թրքության շուրջ, նրանց նպատակը մարդկանց միջև տարբերակում դնելն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի 60 քաղաքում ակցիաներ կիրականացվեն ի նշան Իսրայելի կողմից հոկտեմբերի 7-ին Պաղեստիի դեմ սկսված գործողությունների ու մարդկային ողբերգության։
Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։
Նշվում է, որ Togg 10F-ը կթողարկվի 2025 թվականի մարտին կամ ապրիլին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |