Տարածաշրջան12:32, 29 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում հայատառ ցուցատախտակի դեմ բողոքում է ադրբեջանական կազմակերպությունը
Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունը, թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպության հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայատառ ցուցանակների դեմ: Նշյալ քաղաքի մուտքին ու ելքին վերջերս փակցվել է «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցատախտակ, այդ թվում նաև հայերեն լեզվով:
«Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղըն հանդես է եկել թուրք-ադրբեջանական անհիմն թեզերով, ինչպես նաև հակահայկական մի շարք հայտարարություններով:
Թուրքական «Hurriyet»-ը հայտնում է, որ Նաղըն մասնավորապես ասել է. «Այս վիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ: մեր կարծիքով՝ այս գործում հայերի մատը խառն է: Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»:
Վերջում Նաղըն դժգոհություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ևս տեղադրված են բազմաթիվ ցուցանակներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Նա կոչ է արել թուրքական կառավարության համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |