Տարածաշրջան12:30, 29 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է 25 քուրդ զինյալի վնասազերծման մասին
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Հյուսիսային Իրաքի Գարա շրջանում վնասազերծվել է 19, իսկ թուրքական Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում 6 քուրդ զինյալ (իրենց ձևակերպմամբ՝ անջատողական, տեռորիստ):
Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական կայքին, գրում է, որ Հյուսիսային Իրաքի Գարա շրջանում իրականացված հատուկ ռազմաօդային գործողության արդյունքում սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 19 զինյալներ: Չուքուրջայում էլ թուրքական բանակի ստորաբաժանումների կողմից ցամաքային գործողություն է իրականացվել:
Նշվում է նաև, որ պայթուցիկների որոնման աշխատանքների շրջանակներում էլ Թաթվան-Մուշ երկաթգծի մի հատվածում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ, որը տեղում ոչնչացվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |