Տարածաշրջան10:30, 01 Հոկտեմբեր 2015
Դավութօղլու. «Մեզ համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ բազմաթիվ այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցին:
Խոսելով Հարավային Կովկասում առկա հակամարտություններից՝ նշել է, որ իրենց համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը:
«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դա պետք է արվի` հաշվի առնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչվաճ սահմանների պահպանման սկզբունքները»,- ըստ թուրքական «haberesinti.net» կայքի` ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Դավութօղլուն խոսել է նաև Թուրքիայում գտնվող 2 մլն սիրիացի փախստականների մասին` ասելով, որ Թուրքիան արդեն 8 մլրդ դոլար է ծախսել նրանց համար ու այդ գումարից միայն 417 միլիոնն է փոխանցվել միջազգային ֆոնդերից:
Նա խոսել է նաև Կիպրոսի, պաղետինաիսրայելական հակամարտության, ահաբեկչության և այլ թեմաների մասին: Ելույթի վերջում Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան Եվրոպայի մի մասն է և հավատարիմ է ԵՄ անդամ դառնալու գաղափարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |