12:40, 02 Հոկտեմբեր 2015
Ողբերգական վթար Անկարայում
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի փողոցներից մեկում քաղաքապետարանին պատկանող ավտոբուսը բախվել է փողոցի կանգառասրահներից մեկին, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ 13 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Թուրքական «mynet» լրատվական կայքի հաղորդմամբ` վթարի հետևանքով կողաշրջված ավտոբուսի տակ են մնացել 7-8 մարդ:
Անկարայի նահանգապետը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ ավտոբուսի վարորդը վթարի պահին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: Վարորդը արդեն ցուցմունք է տվել և պատճառաբանել, որ ուղղակի ավտոբուսը դուրս է եկել վերահսկողությունից: Մինչդեռ լրատվամիջոցներում շրջանառվում է վարկած, որ ողբերգական վթարի պատճառը եղել է արգելակների անսարքությունը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել ամբոխի դեմ, որպեսզի ցրեն նրանց և կարողանան համապատասխան աշխատանքներն ավելի արդյունավետ կատարել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |