Տարածաշրջան11:18, 05 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրում վնասվել են հին հայկական պատմական պարիսպները
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ժամանակ զոհերից և վիրավորներից բացի մեծապես վնաս է հասցվել նաև քաղաքի պատմական հուշարձաններին:
Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն՝ փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով որոշ հատվածներում վնասվել են Դիարբեքիրի հնագույն պարիսպները, տուժել են նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս և կաթոլիկ եկեղեցիները:
Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության բաժնի ղեկավար Նևին Սոյուքայան հիշեցրել է, որ 2015թ. հուլիսի 4-ին անտիկ Դիարբեքիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Սոյուքայան նշել է, որ այս առումով իրենք հատկապես կարևոր պատասխանատվություն են կրում՝ Դիարբեքիրում գտնվող պատմական հուշարձանների պահպանության համար և ընդգծել, որ Թուրքիայի ղեկավարությանը, որը պետության անունից խոստացել է պահպանել համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող այդ հուշարձանները, Դիարբեքիրի տարածքում որոշակի գործողություններ ձեռնարկելիս պետք է նկատի ունենա նաև այդ հանգամանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |