Տարածաշրջան08:22, 05 Հոկտեմբեր 2015
Անկարան բողոքել է, թե ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը, որի ռազմական ինքնաթիռը Սիրիայում ռազմական գոծողություններ իրականացնելիս, թուրքական կողմի համոզմամբ` խախտել է իր օդային սահմանը:
«Ռուսաստանի Դաշնությանը պատկանող մեկ ինքնաթիռ հեկտեմբերի 3-ին Հաթայի հարավային շրջանում խախտել է մեր օդային սահմանը: Այն բանից հետո, երբ մեր երկու F-16 կործանիչները ռուսական ինքնաթիռին նկատել են, վերջինս արդեն լքել է Թուրքիայի օդային տարածքը»,- ըստ «Hurriyet»-ի՝ ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդականի պաշտոնակատարը վերոնշյալի հետ կապված բողոք է ներկայացրել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին:
Ռուսական ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆերիդուն Սինրլիօղլուի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Սակայն թուրքական աղբյուրը չի մանրամասնել հեռոխոսազրույցի բովանդակության մասին:
Հավելենք, որ Սինիրլիօղլուն միջադեպի հետ կապված զրույցել է ունեցել նաև ԱՄՆ-ի պետքարտուղղարի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |