Տարածաշրջան09:43, 05 Հոկտեմբեր 2015
Թուրք ոստիկանները մեքենայից կապել են սպանված քուրդ երիտասարդին ու քարշ տվել փողոցով

Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանության հատուկ ջոկատայինները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացրած օպերացիա ժամանակ սպանել են մի քուրդ երիտասարդի ու նրա դիակը, ոստիկանական մեքենայից կապած, քարշ տվել փողոցով:
Տեսարանը պատկերող լուսանկարը «Twitter» սոցիալական ցանցում տեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարին ուշադիր նայեք: Նախօրեին է արվել Շըրնաքում: Թող ոչ ոք չմոռանա, քանի որ մենք չենք մոռանալու»:
Լուսանկարի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, որում նշվում է, որ անհապաղ հետաքննություն է սկսվել այդ գործով:
Թեմայի վերաբերյալ նմանատիպ բովանդակությամբ հայտարարությամբ իր «Facebook»-յան էջից հանդես է եկել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |